Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր

Ինքնասպանության պատճառները փոխվել են

Ինքնասպանության պատճառները փոխվել են

Ինքնասպանությունների տարածման հիմնական գործոնը սոցիալ-հոգեբանական արտահարմարումն է և տնտեսական ծանր վիճակը։ Այսօրվա ասուլիսին այս մասին ասաց ԵՊՀ պրոֆեսոր, դատական փորձագետ, հոգեբան Էլդա Գրինը։ «Քաղաքակիրթ երկրներում հաշվում են՝ ինչքան մասնագետ է պետք, պատրաստում են մոտավորապես այդքան։ Իսկ մեզ մոտ վերցնենք հոգեբաններին՝ հոգեբան պատրաստում են Հայաստանի գրեթե բոլոր բուհերը, արդյունքում հոգեբան շրջանավարտները պատրաստ են կատարել ցանկացած աշխատանք, բայց հաճախ դա էլ չեն գտնում»,- նշեց նա։ Ըստ Գրինի՝ կարևոր է, որ մարդը կարողանա պատկերացնել ապագան։

«Գրեթե ամեն շաբաթ բերվում են գործեր։ Ես ընթերցում եմ այդ բազմահատոր ինքնասպանության գործերը, և կարող եմ ասել, որ սովորաբար խոսում են մի դրդապատճառի մասին, բայց քիչ է լինում, որ միայն մեկը լինի»,- նշեց նա։ Ըստ հոգեբանի՝ այսօր առավել գերիշխում են անզորությունից, ելք չգտնելուց, փակուղում գտնվելու զգացողությունից և օտարացումից ինքնասպանության դիմելու դեպքերը։

Թվելով հոգեբանության մեջ ինքնասպանության դասական սահմանումները՝ Էլդա Գրինը նշեց, որ եթե նախկինում համարվում էր, որ ինքնասպան լինում են մարդիկ, ովքեր հոգեպես առողջ չեն, ապա այսօր հոգեբանները պնդում են, որ ինքնասպանությունը խոսում է հասարակության մեջ հավասարակշռության խախտման մասին։

Ըստ հոգեբանի՝ ինքնասպանության առաջին պատճառը կանչն է, երբ մարդն ուզում է, որ ի վերջո, իր վրա ուշադրություն դարձնեն, որ հասկանան, որ իր կողքով անցել են ու իրեն չեն նկատել։ Այս դրդապատճառը հատուկ է դեռահասներին, ում հաճախ թվում է, թե այդպես է, սակայն իրականում դա այնպես չի լինում. «Ուղղակի դեռահասները մաքսիմալիստ են ամեն հարցում և շատ զգայուն»։

Մեծ տեղ ունեն նաև որևէ պատժից, ապագայի հանդեպ վախից, իր ունեցած հիվանդության զարգացումից կամ այլ տառապանքներից դրդված ինքնասպանությունները։ «Նաև, մարդը կարող է իրեն դատապարտել ինչ-որ հարցում և ինքն իրեն պատժել այս միջոցով։ Դրդապատճառ է մերժումը. թանկ և գեղեցիկ կյանքը մերժում է և գնում իր ապրելու բնազդին հակառակ։ Ինքնամեղադրման, ինքնապատժի զուգորդումով սոցիալ-հոգեբանական դեզադապտացիայի արդյունք է»,- նշեց Էլդա Գրինը։

Սկզբնաղբյուր. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ